Հանրային լսումներ («ԱրմենՏել»)
01/09/2006
Նպատակ ունենալով հանրային քննարկման առարկա դարձնել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերությունների միջև ծագած` վերջերս հանրապետության տարածքից դուրս գտնվող օպտիկամանրաթելային մալուխի վթարի հետևանքով հանրապետությունում տվյալների հաղորդման միջազգային հասանելիության խափանման և այլ կապուղիներով ինտերնետ հասանելիության անխափան ապահովման խնդիրները, սույն թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 1100-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում կազմակերպվում են հանրային լսումներ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգամանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբերի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ նշված խնդիրների առնչությամբ բոլոր շահագրգիռ անձինք կարող են մասնակցել հանրային լսումներին` նախապես տեղեկացնելով հետևյալ հեռախոսահամարներով` 584529 կամ 528521:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով