Հանրային լսումների հետաձգում («ԱրմենՏել» ՓԲԸ)
05/09/2006
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերությունների միջև ծագած` վերջերս հանրապետության տարածքից դուրս գտնվող օպտիկամանրաթելային մալուխի վթարի հետևանքով հանրապետությունում տվյալների հաղորդման միջազգային հասանելիության խափանման և այլ կապուղիներով ինտերնետ հասանելիության անխափան ապահովման խնդիրների վերաբերյալ սույն թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 11:00-ին նախատեսված հանրային լսումները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հետաձգվում են` ելնելով վերոնշյալ խնդրի վերաբերյալ «ԱրմենՏել» ՓԲԸ-ից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունից:
Հանրային լսումների անցկացման ժամկետների վերաբերյալ հանձնաժողովի կողմից լրացուցիչ կտեղեկացվի:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով