Հաստատվել է Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները
27/12/2006
Քվեարկությամբ ընդունվել է որոշում. հաստատել Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները:
Նոր Կանոններում էականորեն հստակեցվել և որոշակիորեն ընդլայնվել են էլեկտրամատակարար ընկերության սպասարկման տիրույթը և սպասարկման օրերը: Խստացվել են պահանջները` այդ ծառայությունների մատուցման ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ:
Կանոնների մի շարք պահանջներ համալրված են համապատասխան ընթացակարգերով: Սահմանվել է նաև Կանոններում ամրագրված դրույթների և ընթացակարգերի խախտման համար տույժերի կիրարկման մեխանիզմը:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2007 թվականի հուլիսի 1-ից: