Դեկտեմբերի 22-ի հանձնաժողովի նիստ, ավելացել է 1 լրացուցիչ հարց
18/12/2006
2006 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 դեկտեմբերի, 2006թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի N 8 Ա որոշմամբ համաձայնեցված գրավի պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի N 67 Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
2. «Հերմոն ՄԱԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Քարագլուխ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
3. «ԳՈՇՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Խաչարձան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
4. «Հոսք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Բովաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման N 0134 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
5. «Տիրակալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
6. «Մավր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Չանախչի ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
7. «Օպերա տաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան