Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Մայիսի 13-ի հանձնաժողովի նիստ

08/05/2015

20121031 1603202015 թվականի մայիսի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ 


13 մայիսի, 2015թ                                                                                                                                                                       ժամը՝ 11:00 - ին

1․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
որոշման նախագիծը
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
2․ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ003/1 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
3․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
4․ «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմում-բողոքը մերժելու մասին
 
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
5․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի ապրիլի 23-ի №101Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
6․ 1-ին կարգի սիրողական ռադիոօպերատոր Սերգեյ Ազարովին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
7․ 2-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Քրիստոֆեր Անանյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
8․ Հակոբ Պետրոսյանի կողմից առանց թույլտվության 900-915 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                                                             Ռ.Նազարյան