Էլեկտրական էներգիայի պայմանագրեր
19/11/2014
2015 թվականի մայիսի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
13 մայիսի, 2015թ ժամը՝ 11:00 - ին
1․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ս. Շահինյան
2․ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ/ԱՏ003/1 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
3․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա. Բուդաղյան
4․ «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմում-բողոքը մերժելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
5․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի ապրիլի 23-ի №101Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
6․ 1-ին կարգի սիրողական ռադիոօպերատոր Սերգեյ Ազարովին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
7․ 2-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Քրիստոֆեր Անանյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
8․ Հակոբ Պետրոսյանի կողմից առանց թույլտվության 900-915 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործումը դադարեցնելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան