Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի հունվարի 14-ից հայտարարում է 1765-1766,6ՄՀց և 1860-1861,6ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագ

14/01/2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի հունվարի 14-ից հայտարարում է 1765-1766,6ՄՀց և 1860-1861,6ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթ՝ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև։ Մրցույթը կազմակերպվելու է համաձայն հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N697Ա որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների (որոշմանը կարելի է ծանոթանալ սույն կայքում)։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում` մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը, ժամը 18։00 (քաղաք Երևան, Սարյան 22):