Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին առաջադրված ջրամակատարարման տևողության նվազագույն պահանջներում փոփոխություններ կատարելու

31/03/2015

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը, հաշվի առնելով «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից ներկայացված՝ 2015 թվականի ապրիլ ամսին հրապարակվելիք ջրամատակարարման գրաֆիկները և 2016 թվականի ջրամատակարարման տևողության ցուցանիշների ծրագրային մեծությունները, մշակել է որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում են փոփոխություններ կատարել «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին առաջադրված ջրամակատարարման տևողության նվազագույն պահանջներում: Որոշումների նախագծերը նախատեսվում է քննարկել հանձնաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սույն թվականի ապրիլի 7-ին, ժամը 15:00-ին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ: