Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ

10/11/2014

6842ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը մշակել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ՝ էլեկտրամատակարարման ընթացքում մատարար-սպառող հարաբերությունների հավասարակշռման գործիքների կատարելագործման, սպասարկման որակի ցուցանիշների բարելավման և շահագրգիռ տարբեր կազմակերպությունների կողմից հանձնաժողով ներկայացված առաջարկությունների հիման վրա: Որոշման նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 16-ը՝ dmd@psrc.am էլեկտրոնային փոստի հասցեով: