Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2007-2009 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին

12/03/2007

ՀՀ   հանրային  ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի՝  մարտի 12-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության` 2007-2009 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին»   հարցը:
Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը որոշել է, համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության` 2007-2009 թվականների ընթացքում 68 232,6 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ) իրականացնելիք ներդրումներին: Նշված ծավալից 40 295,1 մլն դրամի աշխատանքներ կատարվելու են 2007 թվականին:
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2007-2009 թվականների ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է լինելու գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի, ինչպես նաև` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի ընդլայնմանն ու վերակառուցմանը:
Նույն որոշմամբ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարել է, մինչև 2007 թվականի նոյեմբերի 1-ը, համաձայնեցման ներկայացնել ընկերության 2008-2010 թվականների ներդրումային ծրագիրը:


 
             ՀՀ  հանրային ծառայությունները
կարգավորող  հանձնաժողով

12.03.2007 թ.