«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից №60 լիցենզիայով սահմանված պարտավորությունների կատարման մասին
18/04/2007
Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է մարզերում տեղադրված 70.000 անալոգային գծերի արդիականացման` ընկերության պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը և այդ ժամանակամիջոցում հնարավորություն ընձեռել ավտոմատ եղանակով կատարել միջքաղաքային, միջազգային զանգեր: Հանձնաժողովը համաձայնել է ընկերության առաջարկի հետ, որպես լրացուցիչ պարտավորություն, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր անալոգային բաժանորդային գծերին ավտոմատ կերպով կատարելու միջքաղաքային և միջազգային զանգեր: Նույն որոշմամբ սահմանվել է նաև, որ ընկերությունը պարտավոր է մինչև 2007 թվականի հունիսի 30-ը ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության 800 ինչպես նաև` հավելյալ 10 գյուղի թվայնացումը, 15-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել թվայնացվող գյուղերի ցանկն ու եռամսյակային կտրվածքով պարբերաբար, գրավոր տեղեկացնել պարտավորությունների կատարման ընթացքի մասին:
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կամ կատարման ժամկետների խախտումը կդիտվի որպես լիցենզիայի կոպիտ խախտում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
18.04.2007թ.
18.04.2007թ.