Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից «ՕPTIMA+» սակագնային պլանի, հանրային շարժական բջջային կապի մատուցվող ծառայության սակագների հրապարակման ու ծանուցման, ինչպես նաև` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից նվազեցված սա

04/04/2007

    Սույն թվականի ապրիլի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՕPTIMA+» սակագնային պլանի,  հանրային շարժական բջջային կապի մատուցվող ծառայության սակագների հրապարակման ու ծանուցման, ինչպես նաև` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից նվազեցված  սակագնի կիրառման մասին» հարցերը:

    Քննարկելով վերը նշված հարցերը` հանձնաժողովը որոշել է հանձնարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը, մեկօրյա ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել կիրառվող սակագնային պլանի վերաբերյալ տեղեկատվություն և այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել հանձնաժողովին: Սահմանվել է նաև, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հանրային շարժական բջջային կապի ծառայության սակագնի առաջարկվող յուրաքանչյուր  ճշգրտման վերաբերյալ հանձնաժողովին նախապես գրավոր ծանուցել, իսկ հանրության համար` համատարած կերպով տեղեկատվություն հրապարակել բաժանորդների սպասարկման կետերում: Ընկերությունը պարտավոր է նաև ինտերնետային կայքում հրապարակել բոլոր ընթացիկ սակագները:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ մինչև հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում` համապատասխան որոշման ընդունումը, ժամանակավորապես կասեցնել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բջջային կանխավճարային համակարգի բաժանորդների համար, սույն թվականի մարտի 1-ից կիրառվող «Ընտանիք և ընկերներ» ծառայության մատուցման համար սահմանված 27 դրամ/րոպե սակագնի կիրառումը դեպի ամրակցված ցանց` միջքաղաքային զանգերի մասով: Նույն որոշմամբ «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություններին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել ապացույցներ, հիմնավորումներ և ցանկացած այլ տեղեկատվություն՝ «Ընտանիք և ընկերներ» ծառայության մատուցման համար 27 դրամ/րոպե սակագնի կիրառման արդյունքում հակամրցակցային գործելակերպի հատկանիշների բացակայության կամ առկայության մասին:


ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողով
04.04.2007 թ.