«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2007-2009 թվականների ներդրումային ծրագրի վերաբերյալ
10/04/2007
Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է հաստատել սպառողների սպասարկման որակի ցուցանիշների ծրագրային մեծությունները, ինչպես նաև համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` 2007-2009 թվականների ընթացքում իրականացնելիք ներդրումներին` 26 961,9 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ), որից 12 207,0 մլն դրամի ներդրումներ` միայն 2007 թվականին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` 2007-2009 թվականների ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է լինելու սպառողների հոսանքազրկումների միջին տարեկան հաճախականության, տևողության, ինչպես նաև` թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի հաճախականության և տևողության կրճատմանը, նոր բաժանորդների միացման նպատակով բաշխիչ ցանցերի ընդլայնմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, և անվտանգության տեխնիկայի ապահովմանն ու մաշված սարքավորումների փոխարինմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նույն որոշմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է. մինչև 2007 թվականի նոյեմբերի 1-ը հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ընկերության` 2008-2010 թվականների ներդրումային ծրագիրը և սպասարկման որակի ցուցանիշների ծրագրային մեծությունները:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով
10.04.2007 թ.
կարգավորող հանձնաժողով
10.04.2007 թ.