Ապրիլի 27-ի հանձնաժողովի նիստ
20/04/2007
2007 թվականի ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
27 ապրիլի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
2. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
3. «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
4. «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 9-ի № 144 Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
6. «Լեռ էքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գեղի-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ հիմնական գույքի նկատմամբ իրավունքները փոխանցելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «Էլենէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աղստև-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0185 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու և № 0185 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «Բիթլիս ՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այգեզարդ» փոքր հիդրոէլեկտրակայանի № 0208 լիցենզիայում փոփոխություն կատարելու և «Այգեզարդ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ՍիրԿապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
10. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տ րամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
11. «Արեգ-Նարեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի № 333Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 16-ի № 47Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան