Մայիսի 4-ի հանձնաժողովի նիստ, ավելացել է 3 լրացուցիչ հարց
26/04/2007
2007 թվականի մայիսի 4-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
4 մայիսի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Ռինէ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ռինէ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. Oգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին
Զեկուցող` Մ.Ջալալյան
3. Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
4. Մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 13-ի № 1 Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
4 մայիսի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պաշտոնական պարզաբանման մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «Մեգալան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «Մեդինֆո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան