Մայիսի 25-ի հանձնաժողովի նիստ
21/05/2007
2007 թվականի մայիսի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
25 մայիսի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի hունիսի 25-ի № 79Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 14-ի № 47 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
3. «ՎԱԿՈՒՖԼՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արագած-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ա.Մարտիրոսյան
4. «ԱՖԱՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Դարբաս ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ա.Մարտիրոսյան
5. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույք օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Մարտիրոսյան
6. «Խ և Մ ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու և «Էլգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն այդ բաժնեմասերը գնելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Ա.Մարտիրոսյան
7. Շարժական ռադիոկապի ցանցի բազային ռադիոկայանի շահագործման № ՌՀ -0209/Բ, № ՌՀ -0210/Բ. № ՌՀ-0211/Բ, շարժական ռադիոկապի ցանցի շահագործման № ՌՀ-0209, №ՌՀ-0210 և №ՌՀ- 0211 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Ա.Մարտիրոսյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 5-ի № 122Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 17-ի № 55Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան