Հունիսի 22-ի հանձնաժողովի նիստ
15/06/2007
2007 թվականի հունիսի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 հունիսի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Երևան» հիդրոէլեկտրակայանի վերազինման նպատակով «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից գնումների կատարման այլ սկզբունքների և գործընթացի կիրառմանը համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 21-ին № 150 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. Էլեկտրական և ջերմային էներգիայի անջատ արտադրության արդյունա¬վետության բազային (հղումային) ցուցանիշների սահմանման մասին
Զեկուցող`Գ.Բալյան
4. Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության տեղակայանքներից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության սահմանման մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
5. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույք օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման № ԳՌՑ-0341 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գետափ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գետափ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
9. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
10. «Մեծն Կայզեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
11. «Բարի Երթ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
12. «Հյուսիսային Աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
13. «Վիրաժ Լոջիկ Ինտերնեյշնլ» կորպորացիային ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան