Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին
06/07/2007
Սույն թվականի հուլիսի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվել է «Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» հարցը:
Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող(բնակիչ)) պայմանագրի օրինակելի նոր ձևը և հանձնարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը բնակիչների հետ կնքված, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել հաստատված պայմանագրի օրինակելի նոր ձևին:
Համաձայն հաստատված պայմանագրի օրինակելի նոր ձևի` մատակարարը պարտավոր է մեկ միասնական հեռախոսահամարով սպառողին տրամադրել շուրջօրյա տեղեկատվություն կամ տալ պարզաբանումներ սպառողների դիմում-բողոքների և հարցադրումների վերաբերյալ: Սահմանվել են նաև սպառողների այն շրջանակը, որոնց մոտ էլեկտրամատակարարման պլանային ընդհատում չի թույլատրվում, էապես կրճատվել են սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետները, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար մատակարարի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքերը, տույժերի վճարման չափը և կարգը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` 06.07.07թ նիստի օրակարգ :

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
06.07.2007թ.
06.07.2007թ.