Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած սակագների ճշգրտումների առաջարկությունների վերաբերյալ մերժելու մասին

13/07/2007

 Սույն թվականի հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ, այլ հարցերի հետ միասին, քննարկվել է
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերուփյան ներկայացրած սակագների ճշգրտումների առաջարկությունների վերաբերյալ մերժելու մասին» հարցը:
    Հանձնաժողովը անբավարար է գնահատել ծախսային որոշ հոդվածների և  այդ ծախսերի ծառայությունների միջև բաշխման սկզբունքների վերաբերյալ ներկայացված հիմնավորումները, իսկ ընկերության սակագնային առաջարկի հիմքում դրված շահութաբերության մակարդակը համարել է անընդունելի:
    Քվեարկությամբ հանձնաժողովը կայացրել է որոշում` մերժել բացառիկ իրավունքով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների սակագների ճշգրտումների վերաբերյալ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած առաջարկությունը:

 

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
13.07.2007թ.