Օգոստոսի 10-ի հանձնաժողովի նիստ
03/08/2007
2007 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
10 օգոստոսի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Ռադիոհաճախականությունների տիրույթն օգտագործելու թույլտվություն ունեցող անձանց գրանցամատյանի ձևը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «Ջրասահք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելուն թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության № 0221 լիցենզիայի պայմաններում լիցենզիայի պայմաններում փոփոխություն և լրացում կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «Լեռ Էքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ Էքս ՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0162 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «Արարատ ՋԷԳ» փակ բաժնետիրական ընկերությանը «Հնեվանք-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «Արարատ ՋԷԳ» փակ բաժնետիրական ընկերության «Հնեվանք-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի N 317 Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը չեղյալ ճանաչելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան