Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանելու, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի հաստատելու, ինչպես նաև` էլեկտրոնային հաղորդակցությա

24/08/2007

Սույն թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին»,  «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» որոշման նախագծերը, ինչպես նաև` էլեկտրոնային հաղորդակցության շուկայի ազատականացմանը վերաբերող այլ հարցեր: 
Քննարկելով վերը նշված հարցերը` հանձնաժողովը որոշել է. անփոփոխ թողնել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների գործող սակագները` դրանք համարելով վերահավասարակշռված և առավելագույն սակագներ:
Նպատակ ունենալով ազատականացնել հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության շուկան` հանձնաժողովը հաստատել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը, որի համաձայն վերացվել են ընկերության հիմնական և ոչ հիմնական ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքները:  Հաշվի առնելով վերոնշյալը` հանձնաժողովը հաստատել է նաև այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների (VOIP) մատուցման կարգը:
2007 թվականի օգոստոսի 24-ի հանձնաժողովի նիստում ընդունված որոշումները ուժի մեջ կմտնեն 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:



                                                   
ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 
24.08.2007թ.