Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«Հայջրմուղկոյուղի» և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ների կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները վերանայվելու մասին

25/09/2007

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 11-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում /Սարյան 22/ կկայանա հանձնաժողովի նիստ, որում կքննարկվեն «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվակլանի ապրիլի 30-ի «Երևանի Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N43Ն, «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հունիսի 1-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N62Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:
Որոշումների նախագծեր >>