Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր» ՓԲԸ-ների կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին

28/09/2007

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել են «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների փոփոխման վերաբերյալ հարցեր: 
Հանձնաժողովը կայացրել է որոշումներ, որոնց համաձայն փոփոխված նոր պահանջներում ամրագրվել են սպառողների տոկոսային հարաբերություններն` ըստ ջրամատակարարման տևողության փաստացի ժամերի:
Ջրամատակարար ընկերություններն այսուհետև յուրաքանչյուր տարի հանձնաժողովի հաստատմանը կներկայացնեն սպառողների ջրամատակարարման տևողության փաստացի մեծությունները` տարեսկզբի դրությամբ և դրանց ծրագրային մեծությունները` հաջորդ տարեսկզբի համար: Նշված մոտեցումը ջրամատակարար ընկերություններին կպարտավորեցնի ջանքերն առաջին հերթին նպատակաուղղել ջրամատակարարման կարճ ժամանակահատված ունեցող սպառողների ջրամատակարարման տևողության բարելավմանը:
Որոշումներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am: