Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հոկտեմբերի 12-ի հանձնաժողովի նիստ

05/10/2007

2007 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


 

12 հոկտեմբերի, 2007թ                                                                                                  ժամը՝ 11:00 - ին


1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2007-2009  թվականների ներդրումային ծրագրի 2007 թվականի ընթացքում իրականացման ենթակա նախագծերից հինգին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 10-ի № 167 Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին

որոշման նախագիծը       հավելված

                                                                                                                                                         Զեկուցող` Ա.Բուդաղյան
 

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի № 373Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

                                                                                                                                                         Զեկուցող` Հ.Ամիրաղյան

 

3. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-4174 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

                                                                                                                                                         Զեկուցող` Հ.Ամիրաղյան

 

4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին

որոշման նախագիծը

                                                                                                                                                         Զեկուցող` Ա.Արշակյան

 

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                        Ռ.Նազարյան