Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, ստորագրեցին համագործակցության հուշագիր

10/10/2007

 panorama (medium)                               Storagrum (medium)

 

Poxanakum (medium)                               Shnorhavor (medium)  
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, նպատակ ունենալով նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացմանը, միջազգային կառույցներում ինտերգրմանը, ինչպես նաև երկու հանձնաժողովների համագործակցության ամրապնդմանը, ստորագրեցին համագործակցության հուշագիր և համատեղ աշխատանքային ծրագիր:
Կողմերը պայմանավորվեցին, կարգավորման գործառույթների և կարգավորվող ոլորտների վերաբերյալ պարբերաբար փոխանակել տեղեկատվությամբ, աջակցել միմյամց մասնագիտական խորհրդատվությամբ և տեխնիկական միջոցներով, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար կազմակերպել Հանձնաժողովների անդամների և աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումներ և սեմինար խորհրդակցություններ:

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողով