Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին

16/10/2007

   

     Սույն թվականի  հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ   հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որում,  ի շարս այլ հարցերի, քննարկվել է նաև «Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» հարցը:
 Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել են «Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար - մինչև 6(10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության)» և «Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար - 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության)» պայմանագրերի օրինակելի ձևերը և հանձնարարվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը, նախկինում կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել պայմանագրերի օրինակելի նոր ձևերին: Նոր պայմանագրերով կրճատվել են էլեկտրական էներգիայի մատակարարման վերականգնման ժամկետները, սպառողին տրվել է հնարավորություն` ստանալու էլեկտրամատակարարմանը վերաբերող տեղեկատվություն` պայմանագրերում նշված շուրջօրյա հեռախոսահամարով: Մատակարարվող էլեկտրական էներգիայի որակի չպահպանման կամ տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում` պայմանագրային կողմերին իրավունք է տրվել  պայմանագրում նախատեսել տույժեր: Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերում սահմանվել են նաև բարձր լարման ցանցերից սնվող սպառողների և մատակարարի օպերատիվ փոխհարաբերությունները կարգավորող դրույթներ:
Որոշումների նախագծերին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

                 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով