Հոկտեմբերի 29-ի հանձնաժողովի նիստ
22/10/2007
2007 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
29 հոկտեմբերի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույք օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «Ջահուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արտավան-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
4. «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Որոտան-7» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվությունների ներկայացման ձևը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «Ամբերդ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ամբերդ ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
7. «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՔՈՒՌԿԻԿ ՋԱԼԱԼ» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի № 43Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ` Ն.Գրիգորյան