«Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» No 140 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնաժողովի արտահերթ նիստ...
26/10/2007
2007 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում (Սարյան փ. 22) կայանալու է հանձնաժողովի նիստ, որում քննարկվելու է «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» No 140 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Քննարկման ընթացքում նախատեսվում է շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը իրացված կամ շրջանառության մեջ գտնվող կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգել մինչև 2008 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրակարգը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով