«Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» No 140 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
30/10/2007
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» No 140 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը կայացրել է որոշում, որի համաձայն, մինչև 2008 թվականի մարտի 1-ը, երկարաձգվել է մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը իրացված կամ շրջանառության մեջ գտնվող կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից պայմանագրերի վերակնքման ժամկետը: