Դեկտեմբերի 14-ի հանձնաժողովի նիստ
10/12/2007
2007 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
14 դեկտեմբերի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի № 202 Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույքը օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
4. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի ներկրման № 0102 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
5. «ՀԱԿ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
6. «ԻՆՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ձայնային ծառայությունների մատուցման № 0188 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան