Դեկտեմբերի 7-ի հանձնաժողովի նիստ
30/11/2007
2007 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
7 դեկտեմբերի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
2. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի 14-րդ, 21-րդ և 25-րդ կետերով նախատեսված աշխատանքների կատարումը 2008 տվականի տարեկան աշխատանքային ծրագիր տեղափոխելու մասին
որոշման նախագիծ1 որոշման նախագիծ2
Զեկուցողներ` Ա.Արշակյան
Գ.Գևորգյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավո¬րող հանձնաժողովի 2006 թվականի նոյեմբերի 30-ի № 302 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
5. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2007-2009 թվականների ներդրումային ծրագրի 2007 թվականի ընթացքում իրականացման ենթակա նախագծերին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 20-ի № 208 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
7. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ջեռուցման և տաք ջրամատակարարման նպատակով կաթսայատան վերականգնման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «Ա.Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Շուշանիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի № 206 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. ՌԷՄ-երի տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման № ԱԿԵԿ-087/1 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «Ամբերդ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամբերդ ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0205 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման № 0203 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 5-ի № 76 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. «Ջի Էքս Փի Քար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
14. «Հրազդան-Էքսպո» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
15. «ԱՐՄԱՆ-Կ.Ա.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ձայնային ծառայությունների մատուցման № 0198 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան