Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման...

15/02/2008

 

    2008 թվականի փետրվարի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է  նաև «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» No 140 Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
    Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը որոշել է շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը իրացված կամ շրջանառության մեջ գտնվող կանխավճարային հեռախոսաքարտեր ունեցող բաժանորդների հետ պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգել մինչև 2008 թվականի հունիսի 1-ը:
    Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծին կարելի է ծանոթանալ նաև այստեղ :

 

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողով

15.02.2008 թ.