Մարտի 28-ի հանձնաժողովի նիստի լրացուցիչ օրակարգ
26/03/2008
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մարտի 28-ի, ժամը 11:00-ի նիստի օրակարգում ավելացել է ևս 3 լրացուցիչ հարց
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
28 մարտի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. «Արնակո Ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ձայնային ծառայությունների մատուցման № 0202 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «ԴԵԼՏԱՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան