Ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստի լրացուցիչ օրակարգ
02/04/2008
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի նիստի օրակարգում ավելացել է ևս 5 լրացուցիչ հարց
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
4 մարտի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՄԱՅԼԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «ՔԼԻԸՍՏՐԻՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. Անհատ ձեռնարկատեր Մայրանուշ Ներսեսյանին ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «ՌՈՒԲԵՆԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ձայնային ծառայությունների մատուցման № 0229 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ՎԱՅՐԼԵՍԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման № 0075 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան