Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում

16/04/2008

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ 2008 թվականի ընթացքում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման` իր կողմից սահմանված սակագների փոփոխություն չի նախատեսվում:
Կարգավորող մարմինը միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորման դադարեցումից հետո, սկսած 2008 թվականի մայիսի 1-ից, մատակարարված բնական գազի դիմաց սպառողները պետք է վճարեն, հանձնաժողովի կողմից դեռևս 2006 թվականի նոյեմբերի 29-ի N298Ն որոշմամբ սահմանված, հետևյալ սակագներով.
ամսական մինչև 10000 խմ բնական գազի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի համար 84000 դրամ`  յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց ներառյալ ԱԱՀ,
ամսական 10000 և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի համար 153.26 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`  յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց, ներառյալ ԱԱՀ:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով