Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Երկարաձգվել է էլեկտրամատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը

04/05/2008

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի № 298Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում, որի համաձայն գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը հանձնաժողովի` 2007 թվականի հուլիսի 6-ի № 298Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխանեցնելու և էլեկտրամատակարարման պայմանագրերը վերակնքելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը: Հանձնաժողովի որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պայմանագրերի վերակնքումը պարտավոր է կատարել իր ներկայացուցիչների կողմից, բնակիչներին այցելությունների միջոցով:


ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով