Մայիսի 7-ի ժամը 11:00-ի հանձնաժողովի նիստի լրացուցիչ օրակարգ
04/05/2008
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 7-ի, ժամը 11:00-ի նիստի օրակարգում ավելացել է ևս 4 լրացուցիչ հարց
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
7 մայիսի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. «Ջերմուկի Հիդրոտեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ջերմուլ ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման № 0186 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «Հ.Ա.Գ. ԵՌՅԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Հանքավան-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «Լեռնապատի կանթեղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Լեռնապատ ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «Լեռնապատի կանթեղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռնապատ ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
Զեկուցող`Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան