Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Փոփոխություններ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2008-2010 թթ. ներդրումային ծրագրում, գազամատակարարման որակի բարելավման նպատակով

07/05/2008

 

  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008-2010 թթ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հանձնաժողովի 2008 թվականի մարտի 7-ի N97Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:
  Ելնելով 2007-2008թթ. աննախադեպ ցուրտ ձմռան ընթացքում մատակարարվող բնական գազի ճնշման մեծության արձանագրված փաստերից, մատակարարման համապատասխան ռեժիմների ապահովման անհրաժեշտությունից, ընկերությունը որոշել էր 2008-2010 թթ. ներդրումային ծրագրում փոփոխություններ առաջարկել. համապատասխան բարձր և միջին ճնշման գազատարերով Երևան քաղաքում կառուցել նոր` 4-րդ գազաբաշխիչ կայանը,  ինչպես նաև` իրականացնել գոյություն ունեցող գազաբաշխման ցանցի վերատեղադրման և վերականգնման աշխատանքներ:
  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց համաձայնություն տալ փոփոխություններին և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2008-2010 թթ. ներդրումային ծրագրում լրացուցիչ աշխատանքների ծավալը ավելացնել 4.991 մլրդ դրամով, ինչը հնարավորություն կտա բարձրացնել գազամատակարարման որակը, խուսափել ճշման տատանումներից և ռեժիմային այլ խախտումներից:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ