Մայիսի 19-ի հանձնաժողովի նիստ
13/05/2008
2008 թվականի մայիսի 19-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
19 մայիսի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ջեռուցման և տաք ջրամատակարարման նպատակով ջերմային էներգիայի փոխադրման ցանցի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ջեռուցման և տաք ջրամատակարարման նպատակով ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 7-ի № 635 Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան