ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցում է ITU Telecom World 2019 միջոցառմանը
09/09/2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում է Բուդապեշտում, որտեղ մասնակցում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից կազմակերպվող ITU Telecom World 2019 միջոցառմանը:
Միջոցառման հիմնական նպատակն է քննարկել տեխնոլոգիաների ներուժի, այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի ցանցերի օգտագործման հնարավորությունները հեռահաղորդակցության ոլորտի դինամիկ զարգացումն ապահովելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով միջազգային և միջոլորտային համագործակցությանը, թվային տեխնոլոգիաների կիրառելիության բարձրացմամբ բնակչության կենսամակարդակի բարելավման նպատակով։
Միջոցառման շրջանակում կազմակեպվում է նաև հեռահաղորդակցության ոլորտին առնչվող համաշխարհային ֆորում, որին մասնակցում են տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։