Մինչև 2008 թվականի հոկտեմբերի 1-ը գրավոր պայմանագիր չվերակնքած բաժանորդներին կդադարեցվի բջջային կապի ծառայությունների մատուցումը
23/06/2008
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 23-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30-ի № 140Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգել մինչև 2008թ-ի հոկտեմբերի մեկը:
Որոշմամբ սահմանվել է, որ մինչև նշյալ ժամկետը գրավոր պայմանագիր չվերակնքելու դեպքում, կդադարեցվի հանրային շարժական բջջային կապի ծառայությունների մատուցումը: