Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սակագների հայտի շրջանակում մոնիթորինգի իրականացման նպատակով աշխատանքային քննարկում

16/09/2019

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտի շրջանակում 2019թ․ սեպտեմբերի 17-ին ժամը 11։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում ՀՀ ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում է հայտով ներկայացված մանրածախ ջրամատակարարման ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային քննարկում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով