ՀՀ ՀԾԿՀ-ի սեպտեմբերի 18-ի նիստ
13/09/2019
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
18 սեպտեմբերի, 2019թ | ժամը՝ 11:00 - ին |
1.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին
Զեկուցող՝ Հ. Ղոսալմյան
2.«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող՝ Հ. Ղազարյան
3.«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման №0111 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող՝ Հ. Ղազարյան
4.«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման համակարգի օպերատորի №0110 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող՝ Հ. Ղազարյան
5.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի №248Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումար փոխանցելու մասին
Զեկուցող՝ Հ. Ղազարյան
6.«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
Զեկուցող՝ Գ. Կոլյան
7.«ԱՅՓԻՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախա-կանությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող՝ Ա. Հունանյան
ԼՐԱՑՈՒՑԻՉ
8.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի №596Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող՝ Ա. Հունանյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. Բաղրամյան |