Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային այցով Գարեգին Բաղրամյանը գտնվում է Վրաստանում

24/09/2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի պատվիրակության հետ մասնակցում է Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակում կազմակերպված Հայաստան-Վրաստան աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացները և էլեկտրաէներգիայի առևտրի միջպետական շրջանակային համաձայնագրի նախագիծը:
Աշխատանքային հանդիպում է նախատեսվում նաև Վրաստանի էլեկտրաէներգետիկ և ջրային համակարգերի ազգային կարգավորող հանձնաժողովի գործընկերների հետ:

231