ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մասնակցում է «GSMA Mobile 360 Series-Eurasia-2019» համաժողովին
08/10/2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: ՀԾԿՀ նախագահը կմասնակցի Մոսկվայում անցկացվող Շարժական կապի գլոբալ համակարգի ասոցիացիայի կողմից կազմակերպված «GSMA Mobile 360 Series-Eurasia-2019» համաժողովին։
Համաժողովի ընթացքում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ «Շարժական կապի ազդեցությունը Եվրասիայում. ռադիոհաճախականությունների բաշխման երկարաժամկետ քաղաքականություն» թեմայով: Այն հնարավորություն կտա Ռադիոկապի համաշխարհային 19-րդ համաժողովին ընդառաջ քննարկել ռադիոհաճախականությունների տիրույթների մրցույթների աճուրդների կազմակերպման, գների, ինչպես նաև 5G տեխնոլոգիայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ վերջին նորությունները։