Հուլիսի 2-ի հանձնաժողովի նիստ
25/06/2008
2008 թվականի հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
2 հուլիսի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց միջև փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց միջև օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
3. «ԱԳՐՈՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված № ԳՌՑ-0160, № ԳԲ-0619 թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ՄԻԿԱ ԷԿԻՍԵՐՎԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
5. «ԱՐՄԻՆԿՈՆԵՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ՇՏԸ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ձորագյուղ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ձորագյուղ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 22 ի № 290Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան