Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է իսպանական Acciona Energia ընկերության պատվիրակությանը

11/10/2019

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է իսպանական Acciona Energia ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Միգել Արրարասի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվեց Acciona Energia ընկերության կողմից շուրջ 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկրտրակայանի կառուցմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ընկերության տնօրենը ներկայացրեց ծրագրի ճշգրտված արժեքը, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և լոգիստիկ խնդիրները:
Գարեգին Բաղրամյանն առաջարկեց շարունակել քննարկումները ծրագրի ֆինանսական մոդելի վերաբերյալ՝ հողմային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի մեծության շուրջ փոխշահավետ լուծումներ գտնելու համար:
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող Acciona Energia-ն Իսպանիայի խոշոր ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և ծառայությունների ոլորտներում:

IMG 3609IMG 3618