Հանրային իրազեկում
01/07/2008
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 22-րդ և 23-րդ հոդվածները, մտադիր է համապատասխան որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ամրակցված հեռախոսային ցանցի շահագործման մեջ (ITU-T E.164 երաշխավորագրի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի օգտագործմամբ) գերիշխող դիրք զբաղեցնող:
Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշյալ հարցի վերաբերյալ հայցում է շահագրգիռ կազմակերպությունների մեկնաբանությունները մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
01 հուլիսի 2008թ.
ք.Երևան
ք.Երևան