Հուլիսի 9-ի հանձնաժողովի նիստ
03/07/2008
2008 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
9 հուլիսի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության № ՌՌԳ/կ-135/1, № ՌՌԳ/կ-136/1, №ՌՌԳ/կ-137/1, № ՌՌԳ/կ-138/1, № ՌՌԳ/կ-139/1, № ՌՌԳ/կ-140/1, № ՌՌԳ/կ-141/1, № ՌՌԳ/կ-081/1 թույլտվություններում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի №0103 լիցենզիան և ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման №№ 0275, 0296 թույլտվությունները վերաձևակերպելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «Արտավազդ և Բորիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ՍԻԹԻ ԼԱՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող`Գ.Գևորգյան
5. «Զանգտելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21 ի № 673Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Անհատ ձեռնարկատեր Արամայիս Սադոյանին համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Եղեգնաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ՎԻՑԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Հախում» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
10. «ԹԻ ԷՅ ԷՅՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Թալին» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող`Հ.Ամիրաղյան
11. «ԹԻ ԷՅ ԷՅՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Թալին» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին
Զեկուցող`Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան