Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության...

16/07/2008

   
     ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 16-ին կայացած նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով` մրցույթի կազմակերպման փաստաթղթերի փաթեթը հաստատելու մասին հարցը:
     ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի գործունեության  լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով` մրցույթի կազմակերպման փաստաթղթերի փաթեթը, որը ներառում է նաև մրցույթի կազմակերպման կանոնները, բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման և համարների զբաղեցման թույլտվությունների նմուշները:
              

             ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
16.07.2008 թ.